Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Որքան մեծ է սուտը, այնքան շատ են լինում դրան հավատացողներ

Որքան մեծ է սուտը, այնքան շատ են լինում դրան հավատացողներ
04.08.2024 | 12:22

Լոնդոնի համալսարանական քոլեջում, որտեղ որոշ ծրագրեր դասավանդում են Անգլիայի հատուկ ծառայության՝ MI6-ի աշխատողներ, և անվճար հատուկ ծրագրով սովորել են Հայաստանի այսօրվա իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, սովորեցնում են քաղաքական որոշ հնարքներ։

Օրինակ, եթե քո գործած հանցավոր արարքների մասին տեղյակ են քաղաքական հակառակորդներդ, ապա պետք է առաջ ընկնել ու փորձել նրանց հնարավորինս վարկաբեկել, մեղադրել զանազան մեղքերի մեջ, իրականության հետ կապ չունեցող բաներ ասել, որպեսզի հանրությունը սկսի կասկածել նրանց անկեղծությանը։ Որպես կանոն՝ որքան մեծ է սուտը, այնքան շատ են լինում դրան հավատացողներ։

Եթե չի ստացվում այս հնարքը, և քաղաքական հակառակորդներդ շարունակում են բացահայտել քեզ ու միաժամանակ մեծացնել իրենց հանրային վստահությունը, ապա պետք է անցնել երկրորդ հնարքին՝ անտեսել։ Այսինքն, զրո արձագանք ես տալիս բոլոր բացահայտումներին, ստեղծում ես արհեստական էժանագին խնդիրներ ու սկսում դրանց շուրջ քննարկումները, բանավեճի մեջ ես մտնում խոցելի քաղաքական հակառակորդների հետ ու այսկերպ փորձում լուսանցք մղել իրական ու քեզ համար վտանգավոր գործիչներին։

Ուշադրություն դարձրեք, թե Հայաստանի իշխանությունները ինչպես են հմտորեն շրջանցում բոլոր իրական հարցադրումները և փորձում մարդկանց շեղել զանազան էժան շոուների վրա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ